38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մահ՝ թռիչքի պահին

Մահ՝ թռիչքի պահին
12.04.2024 | 14:51
Ալեքսանդր Իվանի Աղայանցը ծնվել է 1900 թվին Իվան Սերգեևիչ ու Աննա Միխայիլովնա Աղայանցների ընտանիքում: Նա հանրահայտ հետախույզներ Իվան և Միխայիլ Աղայանցների ավագ եղբայրն է, իր հեղինակությամբ ու գործունեությունով մեծապես նպաստել է նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:
1918 թվին ավարտել է Ելիզավետպոլի գիմնազիան: Քաղաքացիական պատերազմի տարիներին գործել է ընդհատակում: Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո անցել է կուսակացական աշխատանքի, որտեղից էլ ծառայության է գործուղվել Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողով (ВЧК), աշխատել հակահեղափոխության և սաբոտաժի դեմ պայքարի ստորաբաժանման քարտուղար:
Ավարտելով Մոսկվայի Գ. Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտի կուրսերը` 1926 թվականին գործուղվել է Միացյալ պետական քաղաքական վարչություն (ՄՊՔՎ` ОГПУ), 1929 - 1931թվերին եղել կառույցի կուսվերահսկողության և տեղեկատվական բաժնի 7-րդ բաժանմունքի լիազոր ներկայացուցիչը, այնուհետ`պետը:
1932 - 1934 թվականներին Ա. Աղայանցն արդեն Իրկուտսկում էր, ղեկավարում էր Իրկուտսկ կենտրոնով ՄՊՔՎ-ի Արևելյան Սիբիրի երկրամասի լիազոր ներկայացուցչության հատուկ բաժինը, իսկ 1934-ից արդեն ՄՊՔՎ-ի արտաքին հետախուզության աշխատակից էր:
1934-ին հետախուզական աշխատանքի է գործուղվում Փարիզ: Այստեղ երեք տարի աշխատելուց հետո հետևում է Ռուբեն ծածկանունով հայտնի Ա. Աղայանցի նոր նշանակումը բեռլինյան ռեզիդենուրայի ղեկավարի պաշտոնում: Ժամանակային այդ փուլում Գերմանիան աշխատանքի առանձնապես ծանր տեղամաս էր, ռեզիդենտուրայի աշխատանքը` կազմաքանդված: Հետ կանչվել, կեղծ մեղադրանքով գնդակահարվել էր ռեզիդենտուրայի նախկին պետը, հետ էին կանչվել կառույցի աշխատակիցները, բռնադատվել:
Նման լարված պայմաններում եղել է շրջան, երբ նորանշանակ ռեզիդենտն անգամ հարկադրված է եղել գործել մենակ, քանի որ կառույցը չի ունեցել և ոչ մի օպերատիվ աշխատակից, երիտասարդ հետախույզը պարտադրված օգտվել է սեփական կողակցի ծառայություններից: Շնորհիվ մասնագիտական բարձր որակների, Ա. Աղայանցին հաջողվում է խուսափել ձախողումներից, վերականգնել գործակալական ցանցի հետ խաթարված կապը, Կենտրոն ուղարկել գերարժեքավոր տեղեկություններ:
Անվիճելիորեն Ա. Աղայանցի ակտիվում է խորհրդային հետախուզության լեգենդար գործակալ Վիլլի Լեմանի հետ (Կենտրոնին հայտնի էր Բրայտենբախ ծածկանունով) գործունեության վերահաստատումը: Լեմանը բարձրաստիճան սպա էր գերմանական պետական գաղտնի ոստիկանությունում` գեստապոյում, իսկ 1939-ից Գերմանիայի ռազմական արդյունաբերության հակահետախուզական ապահովման բաժնի պետն էր ու երկար տարիներ ԽՍՀՄ-ին սնուցում էր բացառիկ կարևորության տեղեկատվությունով: Թերևս հետաքրքրական կլինի նշել, որ հանրության շրջանում Վիլլի Լեմանը հայտնի է որպես լեգենդար Շտիրլից «Գարնան տասնյոթ ակնթարթ» կինոնկարից, որը ստեղծվել է Յուլիան Սեմյոնովի համանուն վեպի հենքի վրա ու սցենարով:
Մեծ է եղել և Վինտերֆելդ ծածկանունով գերմանական մեկ այլ արժեքավոր գործակալի խորհրդային հետախուզության շահերի շրջանում պահելու հարցում Ա. Աղայացի ներդրումը: Ծրագրվածն ամբողջության մեջ չի իրականացվել կյանքից հետախույզի անժամանակ հեռանալու պատճառով (1938)` մահը վրա է հասել բեռլինյան վիրահատական սեղանին:
Աղայանցը հուղարկավորված է Մոսկվայում, Նորդոնյան գերեզամանոցում:
Դիտվել է՝ 4221

Մեկնաբանություններ